Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարինե Արտուշի Նազարյանի պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.03.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյան
"Սնանկության մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2024 թվականի ապրիլի 08-ին ժամը 14.00-ին կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 29.04.2019թ-ի թիվ ԱՐԴ/0038/04/18 վճռով սնանկ ճանաչված Կարինե Արտուշի Նազարյանի (հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Արագած, 20 փող., 29 տ., անձն. AM 0358813, տրված 30.06.2011թ., 057-ի կողմից) պարտավորությունների համար «Գառնի Ինվեստ» ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ:

Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտով.

Լոտ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Արագած, 28 փողոց, թիվ 9 հասցեում գտնվող տնամերձ հողամաս: Հողամասի մակերեսը՝ 0,101 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրի, օգտագործման նպատակը՝ տնամերձ, կադաստրային ծածկագիրը՝ 04-014-0084-0012, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 716029, տրված՝ 09.06.2003, սեփականատեր՝ Կարեն Ալբերտի Արսենյան։ Աճուրդին ներկայացվող վերոնշյալ անշարժ գույքի մեկնարկային գինը կազմում է 2.960.000 (երկու միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Արագած, 29 փողոց, թիվ 11 հասցեում գտնվող տնամերձ հողամաս: Հողամասի մակերեսը՝ 0,098 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրի, օգտագործման նպատակը՝ տնամերձ, կադաստրային ծածկագիրը՝ 04-014-0085-0009, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1674904, տրված՝ 01.09.2003, սեփականատեր՝ Ասլան Վահրամի, Սոնիկ Ռազմիկի, Գարիկ Ասլանի և Էդիկ Ասլանի Նազարյաններ։ Աճուրդին ներկայացվող վերոնշյալ անշարժ գույքի մեկնարկային գինը կազմում է 2.870.000 (երկու միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (մեկ) և 5 (հինգ) տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը մինչև հայտ ներկայացնելու պահը պետք է վճարվեն պարտապանի՝ սնանկության հատուկ հաշվին («ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ, հ/հ 1150006571441495)՝ որպես ստացող նշելով պարտապանի սնանկության գործերով կառավարիչ Արման Միքաելյանին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2): Հայտ ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի վաճառքից հետո հաղթած մասնակիցը և կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրություն և հաղթողը պարտավորվում է 10 (տասը) օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕց վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը, անկախ աճուրդի արդյունքներից, հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից՝ կապ հաստատելով վերջինիս հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:

Հասցե` ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4

Հեռ..` +37499507450

Էլ. փոստ`