Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թամարա Արամայիսի Խոջայանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.03.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024 թ. ապրիլի 19-ին ժ. 12:00-ին Թամարա Արամայիսի Խոջայանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Թամարա Արամայիսի Խոջայանին պատկանող գույքի բաց դասական / գնի ավելացման / եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:

Լոտ 1 - BMW 745 LI մակնիշի, WBAGN61060DP86412 նույնականացման համարով, 2002 թվականի արտադրության տրանսպորտային միջոց, տրանսպորտային միջոցը գտնվում է ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ., թիվ 4 շենքի բակում գտնվող ավտոտնակում:

Լոտի մեկնարկային գինը կազմում է 260,000 / վեց հարյուր յոթանասուներկու հազար / ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 15.04.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Թամարա Արամայիսի Խոջայանի անվամբ <<ԱՄԻՕ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ում բացված թիվ 1150004634514571 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:

Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Գույքին ծանոթանալու, դրանց մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Թամարա Արամայիսի Խոջայանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ մկրշ., 3/3շ. 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`