Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մաս և «Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

2024 թվականի մայիսի 7-ին ժամը 15:30-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար (գյուղատնտեսական նշանակության հողը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, բնակավայրերի նշանակության հողը՝ կառուցապատման)`
1)գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-035-0231-0074, մակերեսը 0,4194հա, մեկ լոտ, մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 150%-ի չափով,
2)բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-035-0040-0041, մակերեսը 0,103հա, մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 200%-ի չափով։
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգիս, գյուղ Շատին, փողոց 1, շենք 1

Հեռ..` 077672034

Վեբ կայք` www.yeghegis.am

Էլ. փոստ`