Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ - ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.04.2024

Հայտատու` Արարատի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Արարատի համայնքապետարանը 2024թ. մայիսի 13-ին ժամը 11: 00-ին հայտարարում է Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում.
1.Լոտ ծածկագիր 03-066-0104-0051, 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքՆոյակերտ բնակավայրում, սահմանված է օտարման մեկնարկային գին 50000/հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2.Լոտ ծածկագիր 03-042-0029-0013, 0.12 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս Երասխ բնակավայրի Մ.Գորգիսյան 7 հասցեում, սահմանված է օտարման մեկնարկային գին՝ 400 /չորս հարյուր հիսուն / ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
Նշված հողատարածքների համար սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:

Հասցե` ք.Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`