Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների աճուրդ-վաճառք

12.04.2024

Հայտատու` Ծաղկահովիտի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենք 5-րդ հոդված

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 5-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող, 02-030-0012-0028 կադաստրային ծածկագրով, 0,02956 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 / մեկ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։
Քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով։

2․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 7-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող, 02-030-0012-0027 կադաստրային ծածկագրով, 0,0614 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 / մեկ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։
Քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով։
3․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 10/1 հասցեում գտնվող, 02-053-0112-0028 կադաստրային ծածկագրով, 0,1664 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 336,6 / երեք հարյուր երեսունվեց դրամ վաթսուն լումա / ՀՀ դրամ։
Քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով։
4․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 4/1 հասցեում գտնվող, 02-053-0008-0009 կադաստրային ծածկագրով, 0,19172 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 336,6 / երեք հարյուր երեսունվեց դրամ վաթսուն լումա / ՀՀ դրամ։ Քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով։

Աճուրդն անցկացվում է բաց ։ Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձը հաստատող փաստաթուղթ և Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485002712 գանձապետական հաշվին աճուրդի մասնակցության վճարի՝ 1000 ՀՀ դրամի մուծման անդորրագիր ։ Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով։ Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, ապա նախավճարը վերադարձվում է նրան, իսկ եթե հաղթել է ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։ Աճուրդի դրված հողամասի նվազագույն քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով ։

Աճուրդ վաճառքը կկայանա 2024 թվականի մայիսի 14-ին , ժամը 11։00-ին Ծաղկահովիտի համայնքապետարանում ։ Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2024 մայիսի 10-ն է ։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան / հեռ․ 077 54-66-05 /

Հասցե` ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ Հոկտեմբերյան 2

Հեռ..` +37493392611

Էլ. փոստ`