Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/0061/04/16 սնանկության գործով պարտապան ԱՁ Խաժակ Բադալյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

15.04.2024

Հայտատու` ` ԱՁ Խաժակ Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ․ մարտի 28-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
2024թ․ մայիսի 6-ին ժամը 11:45 -ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան ԱՁ Խաժակ Բադալյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Էդուարդ Բարխուդարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում պարտապանին սեփականութուն հանդիսացող հետևյալ գույքերը․
Լոտ 1․ ԱՁ Խաժակ Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքը՝
Անվանումը Անշարժ գույք՝հողամաս
Արագածոտնի մարզ, համայնք Օշական
(կադաստրային ծածկագիր՝ 02-113-0201-0022)
Նկարագրությունը Սեփականատեր՝ Խաժակ Բադալյան
Նպատակային նշանակություն Գյուղատնտեսական
Գործառնական նշանակությունը Վարելահող
Հողամասի չափը (քմ) 1880 քմ
Իրավունքի տեսակը սեփականություն
Տրանսպորտային մատչելիություն Միջին
Տարածաշրջանի գրավչությունը Միջինից բարձր
Դիրք Միջին
Հողամասը գտնվում է Արագածոտնի մարզ, համայնք Օշականո: Տեղանքը հարթ է, հողամաս տանող ճանապարհը գրունտային է, գտնվում է բավարար վիճակում, ոռոգելի է: Հողամասը անմշակ էր, բազմամյա տնկիներ առկա չէին:



Գույքի գտնվելու վայր՝ Արագածոտնի մարզ, համայնք Օշական։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 744 017 (Յոթ հարյուր քառասունչորս հազար տասնյոթ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ Էրեբունի մասնաճյուղում բացված 2472304185570000 հաշվեհամարին)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 55 43 22 57

Էլ. փոստ`