Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1342/04/21 սնանկության գործով պարտապան Ա/Ձ Հովհաննես Խաչատուրի Քեշիշյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

15.04.2024

Հայտատու` Ա/Ձ Հովհաննես Խաչատուրի Քեշիշյանի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024 թ. ապրիլի 11-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
2024 թ. մայիսի 6-ին ժամը 11:30-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Ա/Ձ Հովհաննես Խաչատուրի Քեշիշյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Էդուարդ Բարխուդարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում Հովհաննես Խաչատուրի Քեշիշյանին և երրորդ անձանց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, «Արֆին» վարկային միություն» ՍՊԸ- -ում գրավադրված հետևյալ գույքը՝
Լոտ 1 ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Նոր Արեշ 8 փողոցի թիվ 102/1 հասցեում գտնվող անշարժ գույք, սեփականության վկայական N 26092013-01-0057։ Գույքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Լուիզա Քեշիշյանին 10/81, Խաչատուր Քեշիշյանին 17/27. Հռիփսիմե Քեշիշյանին 10/81, և Հովհաննես Քեշիշյանին 10/81։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 7․400․000 / Յոթ միլիոն չորս հարյուր հազար / ՀՀ դրամ ։
Շինության ընդհանուր մակերեսը՝ 82.95քմ, առկա է 51.77 քմ մակերեսով ինքնակամ շինություն, որը չի ներառվել շուկայական արժեքի մեջ։
Բնակելի տան հարկայնությունը՝ 1 հարկ։ Շինության հիմքը ե/բ։ Շինության պատերը՝քար։ Կառուցման տարեթիվը՝ շինությունը կառուցվել է 70-ական թվականների վերջերին։ Միջհարկային ծածկը՝ե/բ։ Շինության տանիքը իրականացված է ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով։ Դռները և պատուհանները փայտից են։ Հատակը՝ սալիկներ, փայտե տախտակներ, բետոնյա երեսսվաղ։ Պատերը՝ գաջասվաղ, ներկանյութ։ Առաստաղը՝ գաջասվաղ, ներկանյութ։ Սանհանգույցի և լոգարանի հատակն երեսպատված է հնաոճ կերամիկական սալիկներով, պատերի հարդարանքը բացակայում է։ Առկա է գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում։ Բնակելի տան ներքին հարդարանքը գտնվում է միջինից ցածր վիճակում է։
Հողամասի տվյալները՝ (ՀՀ, ք.Երևան, Էրեբունի համայնք,Նոր-Արեշ 8-րդ փողոց,թիվ 102/1)
Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի
Գործառնական նշանակությունը՝ կամ հողատեսք խառը կառուցապատման
Հողամասի չափը՝205.41 (քմ)
Իրավունքի տեսակը՝ սեփականություն
Հողամասը ունի ուղղանկյուն երկրաչափական կտրվածք, հարթ է, պարսպապատված է, բարեկարգված չէ։
Առկա է սնանկության վարույթի արգելանքը, «Արֆին» վարկային միություն» ՍՊԸ-ի գրավի իրավունքը։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում`
բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ Էրեբունի մասնաճյուղում բացված 2472304948220000 հաշվեհամարին)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 55 43 22 57

Էլ. փոստ`