Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1514/04/20 սնանկության գործով պարտապան «Թուլս Թաուն» ՍՊԸ-ի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

15.04.2024

Հայտատու` «Թուլս Թաուն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ․ մարտի 28-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
2024թ․ մայիսի 8-ին ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «Թուլս Թաուն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Էդուարդ Բարխուդարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում ընկերությանսեփականութուն հանդիսացող հետևյալ գույքերը․
Լոտ 1․ «Թուլս Թաուն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր թվով 39 անվանում շինարարական գործիքներ և դրանց պահեստամասեր։ Բոլոր գույքերը գտնվում են նոր վիճակում՝ գործարանային փաթեթավորմամբ։
Գույքի անվանումը Չափման միավոր Քանակ Տեխնիկական բնութագիր
1 Պտուտակահան մարտկոցով STATUS CT12-2Li հատ 20 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
2 Պտուտակահան մարտկոցով STATUS CTX20-2Li հատ 5 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
3 Պտուտակահան մարտկոցով STATUS CSL12-2Li հատ 5 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
4 Պտուտակահան մարտկոցով STATUS C16-2Li հատ 15 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
5 Հարվածային պտուտակահան STATUS DP550 հատ 30 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
6 Հարվածային պտուտակահան STATUS DP750 հատ 20 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
7 Հարվածային պտուտակահան STATUS DP851 հատ 12 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
8 Շինարարական խառնիչ (միքսեռ) STATUS MX1600CE հատ 10 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
9 Հորատիչ STATUS MPR70 հատ 6 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
10 Անկյունահղկիչ (բալգարկա) STATUS SH125SF հատ 20 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
11 Անկյունահղկիչ (բալգարկա) STATUS SH125F հատ 30 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
12 Սկավառակային սղոց STATUS CP190PL հատ 20 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
13 Սկավառակային սղոց STATUS CP165C հատ 10 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
14 Էլեկտրական նրբասղոց (լոբզիկ) STATUS JS800 հատ 20 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
15 Էլեկտրական ֆրեզեր STATUS RH1500 հատ 8 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
16 Էլեկտրական հարթիչ STATUS PL82-2 հատ 6 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
17 Հղկող մեքենա STATUS BS75 հատ 4 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
18 Հղկող մեքենա STATUS BS75M հատ 6 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
19 Փայլեցնող մեքենա STATUS PA180M հատ 8 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
20 Փայլեցնող մեքենա STATUS FS200A հատ 48 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
21 Փայլեցնող մեքենա STATUS XPA9-125CE հատ 6 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
22 Փայլեցնող մեքենա STATUS XPA15-150CE հատ 6 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
23 Հղկող մեքենա STATUS OS300-150 հատ 8 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
24 Հղկող մեքենա STATUS OS200-125 հատ 6 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
25 Տաքության օդամղիչ STATUS HAG1 հատ 20 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
26 Պուլվերիզատոր STATUS SP300 հատ 8 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
27 Փոշեկուլ STATUS ALS1021SF հատ 2 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
28 Գայլիկոն (Сверло) մետաղի 3մմ հատ 100 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
29 Գայլիկոն (Сверло) մետաղի 3.5մմ հատ 100 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
30 Գայլիկոն (Сверло) մետաղի 4մմ հատ 100 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
31 Գայլիկոն (Сверло) մետաղի 4.5մմ հատ 100 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
32 Գայլիկոն (Сверло) մետաղի 5մմ հատ 100 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
33 Գայլիկոն (Сверло) մետաղի 6մմ հատ 50 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
34 Գայլիկոն (Сверло) մետաղի 8մմ հատ 50 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
35 Հորատիչի նասադկաներ 20մմ / L=250մմ հատ 50 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
36 Անկյունահղկիչի (բալգարկա) քար 125 / 1.0 հատ 100 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
37 Անկյունահղկիչի (բալգարկա) քար 230 / 2.0 հատ 50 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
38 Փոշեկուլի թղթե պարկ հատ 10 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ
39 Էլեկտրական գործիքների պահեստամասեր հատ 73 նոր վիճակում, գործարանային փաթեթավորմամբ

Գույքի գտնվելու վայր՝ ՀՀ Արարատի Մարզ, գյուղ Խաչփառ, 16 –րդ փող․, 43 տուն ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 2 058 026 (Երկու միլիոն հիսունութ հազար քսանվեց ) ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ Էրեբունի մասնաճյուղում բացված 2472304291820000հաշվեհամարին)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 55 43 22 57

Էլ. փոստ`