Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին

15.04.2024

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մայիսի 8-ին ժամը 11:30-ին «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 5 լոտ`


Լոտ 1 - HITACHI ֆիրմայի ZX280LCH-3 էքսկավատոր /նույնականացման համար՝ HCM1VA00J00033226, թ/տ՝ 2015թ․, ՏՄ տեսակը՝ հատուկ տեխնիկա, թափքը՝ էքսկավատոր, գույնը՝ նարնջագույն, շարժիչը՝ դիզելային, տեխնիկական վիճակը՝ լավ, սրահը՝ կտորյա/, մեկնարկային գինը՝ 16.634.880 ՀՀ դրամ:

Լոտ 2 - KAMAZ KS-55713-1K-3(65115) մակնիշի ավտոկռունկ /նույնականացման համար՝ XTC651153C1268221, պետ․ համարանիշ՝ 050 DD 50 տ/թ՝ 2013թ․, հաշվառման վկայագիր՝ PB680823, ՏՄ տեսակը՝ հատուկ, թափքը՝ ավտոկռունկ, գույնը՝ նարնջագույն, շարժիչը՝ դիզելային, անիվները՝ միջին, անվահեծերը՝ գործարանային, տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, սրահը՝ կտորյա, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ղեկը՝ ձախակողմյան/, մեկնարկային գինը՝ 12.702.720 ՀՀ դրամ:

Լոտ 3 - KS-45717K1(53215) մակնիշի ավտոկռունկ /նույնականացման համար՝ XVN45717K41100933 /XTC53215042229450 ըստ պիտակի/, պետ․ համարանիշ՝ ՝ 050 CC 50, տ/թ՝ 2004թ․, հաշվառման վկայագիր՝ PF180916, ՏՄ տեսակը՝ հատուկ, թափքը՝ ավտոկռունկ, գույնը՝ գազարագույն, շարժիչը՝ դիզելային, անիվները՝ միջին, անվահեծերը՝ գործարանային, տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, սրահը՝ կտորյա, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ղեկը՝ ձախակողմյան/, մեկնարկային գինը՝ 9.850.880 ՀՀ դրամ:

Լոտ 4 – JCB 3CX-4WS-SM մակնիշի էքսկավատոր /նույնականացման համար՝ JCB3CXSMA02000643, տ/թ՝ 2010թ․, ՏՄ տեսակը՝ հատուկ, թափքը՝ էքսկավատոր, գույնը՝ ոսկեգույն, շարժիչը՝ դիզելային, անիվները՝ միջինից բարձր, անվահեծերը՝ գործարանային, տեխնիկական վիճակը՝ լավ, սրահը՝ կտորյա, դիմապակին ենթակա է փոխարինման/, մեկնարկային գինը՝ 9.277.440 ՀՀ դրամ:

Լոտ 5 – FORD ESCAPE 2.3 HYBRID մակնիշի տրանսպորտային միջոց /նույնականացման համար՝ 1FMCU96H85KE33754, պետ․ համարանիշ՝ ՝ 050 XX 50, տ/թ՝ 2005թ․, հաշվառման վկայագիր՝ XB410010, վազքը՝ 194374, շարժիչի ծավալը՝ 2․3լ, շարժիչի հզորությունը՝ 133 ՁՈՒ, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ արծաթագույն մետալիկ, շարժիչը՝ հիբրիդային, անիվները՝ միջինից բարձր, անվահեծերը՝ ալյումինե, տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, սրահը՝ կաշեպատ, հայելիները և ապակիները՝ էլեկտրական, փականները՝ կենտրոնացված, քարշակը՝ լիաքարշակ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը՝ ձախակողմյան, դիմապակին ճաքած է/, մեկնարկային գինը՝ 1.520.640 ՀՀ դրամ:

Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը/բայց ոչ ավելի քան 200․000 ՀՀ դրամը/ և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 19300205111100, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեով կամ mkrtchyangar@mail.ru էլ․ հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2 կամ ք․ Գյումրի, Անկախության հր․ 7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` 094700073

Էլ. փոստ`