Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԶԵԴԴԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառքի մասին

15.04.2024

Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.04.2024թ.-ին ժամը 13:10 նշանակված ՙՙԶեդդա Իվեստ՚՚ ՍՊԸ թիվ 1 լոտի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով,
03.05.2024 թ. ժամը 13:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/0924/04/20 սնանկության գործով պարտապան ՙԶԵԴԴԱ ԻՆՎԵՍՏ՚ ՍՊԸ պարտավորությունների համար ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ վաճառք, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ առանձին լոտով, նախորդ՝ չկայացած աճուրդի արժեքից 10% նվազեցված արժեքով:

Լոտ 1. Արտաշես Պապիկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան, Պուշկինի 21/3շ, թիվ 3 հասցեի բնակարան, վկայական-2553344, տեղադրությունը, դիրքը տարածքի գրավչությունը՝ լավ, շենքը՝ մոնոլիտ, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, առաստաղի բարձրությունը՝ 3մ-3.1մ, արտաքին հարդարումը՝ երասպատված, բնակարանի մակերեսը՝ 154.9, շենքի հարկայնությունը 6, բնակարանի հարկը՝ 2: Պատուհանները՝ մետաղապլաստ, միջսենյակային դռները՝ փայտե, մետաղապլաստե, լավ վիճակում: Սենյակների, միջանցքի և խոհանոցի հատակը՝ մանրահատակ, պատերը ներկված, սանհանգույցը սալիկապատ, առաստաղը կախովի տրանսպորտային հանգույցներ առկա են:
Մեկնարկային գինը 161.279.100 ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար ներկայացվող հայտի հետ պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ում ՙԶԵԴԴԱ ԻՆՎԵՍՏ՚ ՍՊԸ-ի անվամբ բացված սնանկության թիվ 2050022351461901 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը մինչև 16:00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում aram.karapetyan@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև 5,000 ՀՀ դրամի չափով մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:

Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդ կանոնակարգի, աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթանալու համար ցանկացողները կարող են մինչև աճուրդի անցկացմանը նախորդող 3-րդ օրը դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին /հեռ. 093032002/:

Թիվ ՍՆԴ/0924/04/20 սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Կարապետյան

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +37493032002

Էլ. փոստ`