Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

16.04.2024

Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է հետևյալ լոտերի բաց աճուրդ «դասական» և «հոլանդական» փուլերով․
«Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝
- ք․ Երևան, Շենգավիթ, Ն․Շենգավիթ, 3-րդ փողոց, 49 հասցեում գտնվող 435,6 ք.մ. բնակելի տուն և 0,0379 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 60000000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Աբովյան ք․, Պիոներական փողոց, թիվ 1 մասսայական սննդի միավորման 1 գրասենյակ հասցեում գտնվող 14,5 ք․մ․ սանհանգույց, 19,74 ք․մ․ գրասենյակ, 126,05 ք․մ․ սպ․ օբյեկտ, 37,3 ք․մ․ սպ․ օբյեկտ N 3, 4 և 0,027301 հա հողամաս, 0,003028 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 60000000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Արթիկ ք․, Տուֆագործների փողոց, 120 հասցեում գտնվող 14,4 ք․մ․ կաթսայատուն, 457 ք․մ․ անասնաշենք, 98,5 ք․մ․ արտադրամաս, 450,73 ք․մ․ անասնաշենք, 35,37 ք․մ․ ջրավազան, 50,49 ք․մ․ պահեստ, 61,68 ք․մ․ ավտոտնակ, 36,27 ք․մ․ ջերմոց (ավարտվածության աստիճանը՝ անավարտ), 59,51 ք․մ․ հովվի տուն, 1,32 ք․մ․ հարթակ, 3,32 ք․մ․ ինքնակամ պարիսպ և 0,5 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 40000000 ՀՀ դրամ:
«Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող՝
- ք․ Երևան, Կենտրոն, Մ․ Մկրտչյան փողոց, 1 շենք, 18 հասցեում գտնվող 104,8 ք.մ. բնակարան: Շենքի ավարտվածության աստիճանը 50-80% է։ Լոտի մեկնարկային գինը` 84000000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Անի, գյուղ Հայկաձոր, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող 394 ք․մ․ վարչական շենք, 975,25 ք․մ․ մաքրման կայան, 179,14 ք․մ․ լաբորատորիա, 107,3 ք․մ․ կաթսայատուն և 0,25238 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 38300000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.05.2024թ.-ին, 03.05.2024թ.-ին և 06.05.2024թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`