Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ` Երևանի «Ջիվան Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

25.11.2016

Հայտատու` Երևանի «Ջիվան Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի N319-Ն որոշում

Երևանի «Ջիվան Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են ՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2.Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր/
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են ՝
1.Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3.Հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի/ պատճենը
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ/
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը / դրանց առկայության դեպքում/
6. Աշխատանքային գրքույկի պատճենը
7. Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. հունվարի 13-ին ժամը 14.00-ին , Երևանի Ջ. Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոցում / հասցեն՝ ք. Երևան, Լուկաշինի 1-ին փող. հ.5/:
Տեղեկությունների համար զանգահարել՝ /010/ 35-31-83 հեռախոսահամարով:


Դպրոցի կառավարման խորհուրդ

Հասցե` ք. Երևան, Լուկաշինի 1փողոց հ. 5

Հեռ..` +374 10 353183

Էլ. փոստ`