Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «ՀՀ Արարատի մարզի Դիտակի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

16.01.2019

Հայտատու` «ՀՀ Արարատի մարզի Դիտակի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) մասին» կարգի վեցերրորդ կետ

«ՀՀ Արարատի մարզի Դիտակի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Բարձրագույն կրթությունը.
3) Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3) Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթից առնվազն 3 օր առաջ).
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
6) աշխատանքային գրքույկի պատճենը
7) Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ Արարատի մարզի Դիտակի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում /ՀՀ Արարատի մարզ գ. Դիտակ/ 2019թ. հունվարի 22-ից մինչև 2019թ. փետրվարի 20-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 14-00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի մարտի 1-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Արարատի մարզի Դիտակի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել 077-47-50-38 հեռախոսահամարով:

 

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Դիտակ

Հեռ..` +37477721313

Էլ. փոստ`