Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

19.03.2019

Հայտատու` Հ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. թիվ 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 26.03.2019թ.- 24.04.2019թ. ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500, բացի ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 6-ին, ժամը 1400-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 13) կամ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդ /հեռ. /0312/ 3 49 24, 093347442/:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 13

Հեռ..` +374 312/ 3 49 24, +374 93347442

Էլ. փոստ`