Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ`«Երևանի հ.101 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

06.07.2019

Հայտատու` «Երևանի հ.101 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի հ.319-Ն որոշում

«Երևանի հ.101 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիություն,
2. բարձրագույն կրթություն,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող
փաստափուղթ (դրանց առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ(նույն օրը՝ փաստաթղթերը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն):
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. հուլիսի 09-ից մինչև 2019թ. օգոստոսի 07-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 16:00-ն:
Փաստաթղթերը կընդունվեն սահմանված կարգի համաձայն:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 16-ին ժամը 13:00-ին, Երևանի հ.101 միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մուշավան (հեռ.010-45 06 01):
Հարցերի դեպքում զանգահարել 055191989,098065888:

Հասցե` ք. Երևան, Մուշական 6-րդ փ.29

Հեռ..` +374 55 191989

Էլ. փոստ`