Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

09.09.2020

Հայտատու` «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010, 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/,
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Նահապետավանի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդին:
Փաստաթղթերն ընդունվում են Նահապետավանի միջնակարգ դպրոցում՝ 05.09.2020թ.-ից մինչև 04.10.2020թ.-ը, ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին՝ Նահապետավանի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Նահապետավանի միջնակարգ դպրոցում /հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ գյուղ Նահապետավան/:
հեռ. /093 88-42-89/

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Նահապետավան

Հեռ..` 093 88-42-89

Էլ. փոստ`