Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` «Գյումրու N 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

10.09.2020

Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի 224-Ն որոշում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Գյումրու N 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Գյումրու N 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:

Գյումրու N 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 14-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 010-59-96-59:

Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին՝ Գյումրու N 1 արհեստագործական պետական ուսումնարանում: Հասցեն` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Թամանյան 2:

Հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Հեռ..` 010-599600

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`