Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

11.09.2020

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/,
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Շաղիկի հիմնական դպրոցի կառավարման խորհրդին:
Փաստաթղթերն ընդունվում են Շաղիկի հիմնական դպրոցում՝ 22.09.2020թ.-ից մինչև 21.10.2020թ.-ը, ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին՝ Շաղիկի հիմնական դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Շաղիկի հիմնական դպրոցում /հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ գ. Շաղիկ/:
հեռ. /094/86-32-16/




ՀՀ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց»
ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ՝ Կ. Ախցխեցյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Շաղիկ

Հեռ..` /094/86-32-16/

Էլ. փոստ`