Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ․110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

15.09.2021

Հայտատու` «Երևանի հ․110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04․03․2010թ․ N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«Երևանի հ.110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Երևանի հ.110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հ.110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021թվականի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ, ամեն օր՝ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի հ.110 հիմնական դպրոցում, հասցե՝ Սողոմոն Տարոնցի 11:
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս` 010 482162, էլ. հասցե` 110dproc@mail.ru:

Հասցե` ք․ Երևան, Սողոմոն Տարոնցի 11

Հեռ..` 010 482162

Էլ. փոստ`