Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<Երևանի Վ.Մայակովսկու անվան հ7 հիմնական դպրոց>>պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

15.09.2021

Հայտատու` <<Երևանի Վ.Մայակովսկու անվան հ.7 հիմնական դպրոց>>ՊՈԱԿԻ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010 թ-ի. N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Երևանի ,,Վ. Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի ,,Վ.Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոց ,, ՊՈԱԿ-ում
2021 թվականի 15.09-ից մինչև 06.10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը _10։00 -ից մինչև ժամը 16։00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին,
Երևանի ,,Վ. Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ում, Երևան , Գրիգոր Լուսավորչի փող., 7 շենք
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Իվետա Նաիկյանին՝
հեռ.091468443 , էլեկտրոնային հասցե՝ inaikian@mail.ru
Բելլա Մաթևոսյան ՝ հեռ.010-52-79-29 , էլեկտրոնային հասցե՝ mayakovski7@mail.ru
 

Հասցե` ք.Երևան ,Գր.Լուսավորիչ 7

Հեռ..` 010-52-79-29,010-52-46-21

Էլ. փոստ`