Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Ակունքի միջնակարգ դպրոց« ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

16.09.2021

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀՀ Կոտայքի մարզի «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով․
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը․
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով․
5) ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, գյուղ Ակունք, Կենտրոնական խճ․ 33
Տեղեկությունների համար զանգահարել` 041 40 54 94, 091 82 82 21 հեռախոսահամարով (էլեկտրոնային հասցե vardanyantatev.qp@mail.ru)

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ Ակունք համայնք, գյուղ Ակունք, Կենտրոնական խճ․ 33

Հեռ..` 093975542

Էլ. փոստ`