Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի « ԱՐՄԱՎԻՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

16.09.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 04-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն.
ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
• Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը.
2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
• Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5. Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ.-ի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արմավիր, փողոց`1, շենք` 1:
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝
055956011, էլ. hասցե՝ armavirvil@schools.am

 

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Արմավիր, 1 փ. 1 շենք

Հեռ..` +374 77-02-16-77