Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Երևանի Գ.Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

16.09.2021

Հայտատու` Երևանի Գ.Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն Երևանի Գ.Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Գ.Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոցում 2021 թվականի սեպտեմբերի 16 -ից հոկտեմբերի 7 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Գ.Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոց, Ն.Ստեփանյան 5 հասցեում:

Տեղեկությունների համար դիմել ՝ հեռախոս՝ 010-63-31-80
Էլ. Հասցե՝ 135dproc@mail.ru

Հասցե` ք․ Երևան, Նելսոն Ստեփանյան 5

Հեռ..` 094630576

Էլ. փոստ`