Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

29.09.2021

Հայտատու` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջներին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
 Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),
 Հայտարարություն (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),
 Անձնագիր, ՀԾՀ (սոց. քարտ) և պատճենները,
 Բարձրագույն կրթության դիպլոմ և պատճենը,
 Զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական և պատճենը (արական սեռի անձինք),
 1 լուսանկար 3X4 չափի,
 Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանք,
 Ինքնակենսագրություն,
 Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),
 Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
 Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը (առկայության դեպքում),
 Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե առկա է կամ գործատուն չի լուծարվել):

Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 12:00-ն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ (060) 544 624 հեռախոսահամարով:
Մրցույթը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 14:30-ին, ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, մրցույթի օրվա և ժամի հնարավոր փոփոխության մասին լրացուցիչ կհրապարակվի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջերում (www.petekamutner.am, www.taxservice.am, www.customs.am
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
անձնակազմի կառավարման վարչություն

Հասցե` ք. Երևան Խորենացի 7

Հեռ..` (060)544624

Էլ. փոստ`