Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի <<Զովասարի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

04.10.2021

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի «Զովասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Զովասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի «Զովասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում
2021 թվականի հոկտեմբերի 4 -ից մինչ հոկտեմբերի 28 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09։00 -ից մինչև ժամը 14։00 -ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 5 -ին՝ ժամը 14։00-ին,
ՀՀ Արագածոտնի մարզի «Զովասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում
ՀՀ Արագածոտնի մարզ գ․ Զովասար, փողոց 1, շենք 74
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Հեղինե Խաչատրյանին
Հեռ․ 077267654 էլ․ հասցե kheghine@internet.ru

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ գ․ Զովասար, փողոց 1, շենք 74

Հեռ..` 077267654

Էլ. փոստ`