Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Առինջի Կ.Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.10.2021

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Առինջի Կ.Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի <<Առինջի Կ.Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) «Հանրակրթության մասին օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը։
2.Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ)
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են <<Առինջի Կ.Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ –ում 2021 թ. հոկտեմբերի 08-ից մինչև հոկտեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Առինջի Կ.Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ Կոտայքի մարզի <<Առինջի Կ.Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, հասցեն՝ գ․ Առինջ, Մաշտոցի 66:
Տեղեկությունների համար զանգահարել 010 620480, 096 660493 հեռախոսահամարներով, էլ.փոստ՝ arinj@schools.am:

Հասցե` Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Մաշտոցի 66

Հեռ..` 94334514

Էլ. փոստ`