Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Սառնակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.10.2021

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի «Սառնակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Սյունիքի մարզ <<Սառնակունքի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝Սյունիքի մարզ <<Սառնակունքի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են<<Սառնակունքի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում
2021 թվականի հոկտեմբերի 8 –իցմինչև հոկտեմբերի 28-ը ներառյալ, ամենօր՝ժամը 900-իցմինչև ժամը 1530-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 20221 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 12-ին,
<<Սառնակունքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում
ՀՀ Սյունիքի մարզ, Գորայք համայնք, բնակավայր Սառնակունք փ.5/18
Տեղեկությունների համար դիմել՝ խորհրդի կողմից լիազորված անդամ Վարդանուշ Համբարձումյանին հեռ.093-02-40-68, էլ. Փոստ sarnakunq@schools.am

Հասցե` Սյունիքի մարզ գ. Սառնակունք

Հեռ..` 093024068

Էլ. փոստ`