Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզ Ներքին Հանդի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

11.10.2021

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզ Ներքին Հանդի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04․03․2010թ-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Սյունիքի մարզի <<Ներքին Հանդի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և
7-րդ կետերի համաձայն՝ _ ՀՀ Սյունիքի մարզի << Ներքին Հանդի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզի << Ներքին Հանդի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ում
2021 թվականի_հոկտեմբերի 11 -ից մինչև հոկտեմբերի 29 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9 : 00 -ից մինչև ժամը__15:00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:00 -ին,
ՀՀ Սյունիքի մարզ << Ներքին Հանդի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում՝ Կապան համայնք Ներքին Հանդի բնակավայր փողոց 2, շենք 10/1
Տեղեկությունների համար դիմել հեռ.077-77-09-77, էլ. Հասցե nerqin-hand @mail.ru։

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, գ.Ներքին Հանդ փ.2 10/1

Հեռ..` 077770977

Էլ. փոստ`