Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

13.10.2021

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2021թ․-ի օգոստոսի 27-ի N 1380-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում
2021 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 1400-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում:
Հասցե՝ ք․ Արարատ Խանջյան 63

Տեղեկությունների համար դիմել դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 055901800,
Մանուկյան Նունե
էլեկտրոնային հասցե՝ ararat4@schools.am

Հասցե` ք. Արարատ, Խանջյան 63

Հեռ..` 094224367

Վեբ կայք` https://ararat4.schoolsite.am

Էլ. փոստ`