Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ,Վայոց ձորի մարզի,, Սարավանի հիմնական դպրոց ,,ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

15.10.2021

Հայտատու` Վայոց ձորի մարզի ,,Սարավանի հիմնական դպրոց ,,ՊՈԱԿ

Հայտարարություն

Վայոց ձորի մարզի Սարավանի հիմնական դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 2-րդ , 3-րդ և 4-րդ,5-րդ,6-րդ կետերի համաձայն՝ Վայոց ձորի մարզի Սարավանի հիմնական դպրոց ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Սարավանի հիմնական դպրոցում
2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 5 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900 -ից մինչև ժամը 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 19 -ին՝ ժամը 14 00-ին,
Վայոց ձորի մարզի Սարավանի հիմնական դպրոց ՊՈԱկ 3 փ.շ 23
Տեղեկությունների համար զանգահարել 091-98-22-99 հեռախոսահամարով,
էլփոստ՝ mariam.hakobyan.65@mail.ru


 

Հասցե` Վայոց ձորի մարզ, գ.Սարավան

Հեռ..` 091-98-22-99