Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու անվան h.1հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

15.10.2021

Հայտատու` «Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու անվան h.1հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան h1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
(ուսումնական հաստատության անվանումը)
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան h1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:
(ուսումնական հաստատության անվանումը)
2021 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 5 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9-ից մինչև ժամը15 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 15.00-ին,ՀՀ Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան h1 հիմնական դպրոցում, ք. Աշտարակ, Պ. Պռոշյան -14:
(ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը)
Տեղեկությունների համար դիմել
093103666,svarsanyan@mail.ru և 094444021, karine-martirosyan@mail.ru:
(խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

Հասցե` Ք.Աշտարակ Պ.Պռոշյան 14

Հեռ..` 023233818

Էլ. փոստ`