Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Գառնիի Արթուր Հակոբյանի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.10.2021

Հայտատու` «Գառնիի Արթուր Հակոբյանի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝Կոտայքի մարզի « Գառնիի Արթուր Հակոբյանի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են « Գառնիի Արթուր Հակոբյանի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թ. հոկտեմբերի 15 -ից մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1600-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021թ.նոյեմբերի 18-ին ժամը 1600, « Գառնիի Արթուր Հակոբյանի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հասցեն` ՀՀ Կոտայքի մարզ գ.Գառնի Խ. Աբովյան 1:
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ՝ հեռախոս 022263818
Email: garniin1dproc@mail.ru
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մ. գ. Գառնի Խ. Աբովյան 1

Հեռ..` 091285151

Էլ. փոստ`