Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Ներքին Բազմաբերդի Ե.Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.10.2021

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի «Ներքին Բազմաբերդի Ե.Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ N319-Ն որոշում

ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝
պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության
(նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու
պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման
քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային
տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում 2021 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 8- ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին,
ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ե.Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում,
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ներքին Բազմաբերդ փողոց 2, շենք 10
Տեղեկությունների համար դիմել հեռ. 091-15-15-33, 093-33-71-18
էլեկտրոնային հասցեն safaryan.satenik@mail.ru

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ գ.Ներքին Բազմաբերդ2փ.10շենք

Հեռ..` 091 15 15 33

Էլ. փոստ`