Մրցույթ Երևանի «Վ.Գ. Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
19.10.2021
ՀՀ Երևանի <<Վ.Գ. Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Երևանի <<Վ.Գ. Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում 2021 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 09-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի <<Վ.Գ. Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում,
հասցեն՝ ք.Երևան, Գ.Նժդեհի22:
Տեղեկությունների համար դիմել Ֆլորա Արամայիսի Մուրադյանին՝
հեռ. 098 70 76 88 , էլ. հասցեն flora_muradyan@mail.ru կամ Անահիտ Սերոբի Նահապետյանին՝ հեռ. 093 00 56 77, էլ. հասցեն nahapetyan_anahit@mail.ru
Հասցե` Ք. Երևան,Գ. Նժդեհ 22
Հեռ..` +37410-44-00-66
Էլ. փոստ`