Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Ն.Ծաղկավանի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

21.10.2021

Հայտատու` /Ն.Ծաղկավանի միջնակարգ դպրոցի/, /Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի/ և /Աճարկուտի հիմնական դպրոցի/ միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Տավուշի մարզի <<Ն.Ծաղկավանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության << Ն.Ծաղկավանի միջնակարգ դպրոց >> պետական ոչ առևտրային կազմակերպությունում

2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 15․00-ին, Ծաղկավանի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Տավուշի մարզ, գ. Ծաղկավան,5 փող.1փակ 6 շ:
Տեղեկությունների համարդ դիմել Հերմինե Յուրիկի Աթաբեկյանին:
Հեռախոսահամարը՝ 094 44 34 04 , էլեկտրոնային հասցեն՝ atabekyanh84@gmail.com

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ գ Ծաղկավան 5փ,1 փակ 6 շ

Հեռ..` 093303624

Էլ. փոստ`