Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Երևանի Ա. Չեխովի անվան հ 55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

21.10.2021

Հայտատու` Երևանի Ա.Չեխովի անվան հ 55հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի N 319-Ն որոշում

Մրցույթ՝ Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թ-ի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտդիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2)ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/.
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում ՝հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով
5) ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Ա. Չեխովի անվան N55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում
2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ , ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 24-ին ժամը՝ 11:00-ին, Երևանի Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում:
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 16
Տեղեկությունների համար դիմել (093)383457,lmartirosyan55@mail.ru

Հասցե` ք. Երևան, Բաղրամյան 16

Հեռ..` 010526422

Վեբ կայք` chekhov.am

Էլ. փոստ`