Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

21.10.2021

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Կոտայքի մարզի «Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի «Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Կոտայքի մարզի «Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի «Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, գ․ Արզնի 8-րդ փ․, 13 շ․։
Տեղեկությունների համար դիմել (094)13-83-71, (093)68-35-11 հեռախոսահամարներով, arzni@schools.am։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․ Արզնի, 8-րդ փ․ 13 շ․

Հեռ..` 094145505

Էլ. փոստ`