Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց »ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.10.2021

Հայտատու` «Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց »ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի N319-Ն որոշում

«Երևանի Հ.Պարոնյանի անվան հ. 59 հիմնական դպրոց »ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում խորհրդի մյուս անդամներին ,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Երևանի Հ.Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին «Երևանի Հ.Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց »ՊՈԱԿ-ում, հասցեն ք.Երևան Վարշավյան 45:
Տեղեկությունների համար զանգահարել 010 207259 հեռախոսահամարով, էլ. փոստ dproc59@ymail.com

Հասցե՝ ք.Երևան, Վարշավյան 45
Հեռ.՝ 010207259
Վեբ կայք՝ yerevan59.schoolsite.am
Էլ.փոստ՝ dproc59@ymail.com
 

Հասցե` Ք. Երևան, Վարշավյան 45

Հեռ..` (010) 20-72-59

Վեբ կայք` www.yerevan59.schoolsite.am

Էլ. փոստ`