Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Նիգավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.10.2021

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի «Նիգավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի N319-Ն որոշում

ՀՀ Արագածոտնի մարզի «Նիգավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը,այդ թվում՝ էլեկտրո- նային տարբերակով),որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հա-
վակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում
ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում,ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:Փաս-
տաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9.00-ից 15.00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից Արագածոտնի մարզի Նիգավանի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 25 -ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավանի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Նիգավան, 7-րդ փողոց, 2/7 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել՝ ( 093) 228026 հեռախոսահամարով:
Էլ. հասցե` nigavan@schools.am:

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Նիգավան,7-րդ փողոց,2/7 շենք

Հեռ..` 093816043

Էլ. փոստ`