Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Արարատի մարզի Շաղափի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

22.10.2021

Հայտատու` «ՀՀ Արարատի մարզի Շաղափի Լ. Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառաբվարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«ՀՀ Արարատի մարզի Շաղափի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «ՀՀ Արարատի մարզի Շաղափի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ Արարատի մարզի Շաղափի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում
2021 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 16։00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, «ՀՀ Արարատի մարզի Շաղափի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ում, գ. Շաղափ. Արարատյան 15:
Տեղեկությունների համար դիմել Լուսինե Մուրադյանին, հեռ․՝093284218
lusymuradian@gmail.com

Հասցե` գ. Շաղափ, Արարատյան 15

Հեռ..` 099 01 01 29

Վեբ կայք` shaghap.schoolsite.am

Էլ. փոստ`