Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

22.10.2021

Հայտատու` «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
2021 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին, «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ք. Երևան, Ավան, Խուդյակովի 44:
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Անի Վարդանյանին, հեռ. (+374) 91.301.305, էլ. հասցե yerevan87@schools.am կամ խորհրդի անդամ Սեդա Ավետիսյանին, հեռ. (+374) 91.77.12.02:
 

Հասցե` Ք. Երևան, Ավան, Խուդյակովի 44

Հեռ..` 010.61.33.16

Էլ. փոստ`