Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Սյունիքի մարզի Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

22.10.2021

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ -ի N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար, հայտարարում է բաց մրցույթ:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 11-ը ներառյալ, ժամը 900-1530-ը,բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 1430-ին:
Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքում:
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ գ. Տեղ 12- փ. շ.30:
Տեղեկությունների համար դիմել Հերիքնազ Պողոսյանին, հեռ. 093120786, poxosyanheqo@mail.ru.

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ գ.ՏԵՂ

Հեռ..` 093120786

Էլ. փոստ`