Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

25.10.2021

Հայտատու` <<Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ <<Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են <<Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000 -ից մինչև ժամը1600, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 1500-ին ,
Վիլյամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոցում:
Հասցեն՝ Երևան , Մարգարյան 30ա ։
Տեղեկությունների համար դիմել՝ հեռախոս՝ 010344800
Էլեկտրոնային հասցե՝ school138@schools.am

Հասցե` Երևան Մարգարյան 30Ա

Հեռ..` 010344800

Վեբ կայք` school138.weebly.com

Էլ. փոստ`