Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Արարատի մարզի Բերդիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

25.10.2021

Հայտատու` «Արարատի մարզի Բերդիկի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշում

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<<ՀՀ Արարատի մարզի Բերդիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն <<ՀՀ Արարատի մարզի Բերդիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<ՀՀ Արարատի մարզի Բերդիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ—ում 2021թ-ի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 14.30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ-ի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ին, <<ՀՀ Արարատի մարզի Բերդիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ում, հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Բերդիկ Սունդուկյան 17:
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհրդի կողմից լիազորված անդամին՝ հեռախոս 098 95 77 08, էլեկտրոնային հասցե՝ armenuhi.hovhannisyan.1973@mail.com:

 

Հասցե` ք. Արտաշատ մարզ Արարատ գ. Բերդիկ

Հեռ..` 094818868

Էլ. փոստ`