‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
10.01.2022
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 2022 թվականի հունվարի 10-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1300-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 1300-ին, ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ հասցե․ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Մաքենիս։
Տեղեկությունների համար կապ հաստատել 094646594 հեռախոսահամարով կամ գրել makenis@schools.am էլեկտրոնային հասցեին:
Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ․ Մաքենիս։
Հեռ..` 094646594