Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «ԵՐԱՍԽԱՀՈՒՆԻ Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

11.01.2022

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «ԵՐԱՍԽԱՀՈՒՆԻ Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կառավարության 2010 թ. Մարտի 04-ի N 319 որոշում

 

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1.      ՀՀ քաղաքացիությունը,

2.      «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

          Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1.      դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.      ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3.      հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),

4.      տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացվել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,

5.      ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. հունվարի 10 -ից  մինչև հունվարի  31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակիօրերից,  «Երասխահունի Մ.  Գևորգյանի անվան  միջն.   դպրոց» ՊՈԱԿ -ում:Մրցույթը տեղի կունենա  2022 թ. փետրվարի 14 -ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի  «  Երասխահունի Մ.  Գևորգյանի անվան  միջն.   դպրոց» ՊՈԱԿ -ում, հասցեն՝           ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ  Երասխահուն,  փողոց 1 շենք 21: Տեղեկությունների համար դիմել հեռախոս՝ 077367673, էլ.փոստ՝  yerashahun@schools.am

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Երասխահուն , 1 փ., 21 շենք

Հեռ..` +374 0231 077367673