Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաստանի Կ.Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

12.01.2022

Հայտատու` <<Մրգաստանի Կ․Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 4 մարտի 2010 թվականի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«Մրգաստանի Կ․Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Մրգաստանի Կ․Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Մրգաստանի Կ․Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի հունվարի 12-ից մինչև փետրվարի 02-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:00-ին, «Մրգաստանի Կ․Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Արմավիրի մարզ, գ. Մրգաստան, 1-ին փ․, 15 շենք:

Տեղեկությունների համար դիմել
Հեռախոս՝ 093-55-56-21Էլ. փոստ՝ mrgastan@mail.ru:

Հասցե` Արմավիրի մարզ, գ․Մրգաստան, 1-ին փ․, 15 շենք

Հեռ..` 093555621

Էլ. փոստ`