Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արագածոտնի մարզի Սադունցի Ս.Մուրադովի անվան հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարություն

12.01.2022

Հայտատու` Ծաղկահովիտի Ավ.Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի,Շենկանիի հիմնական դպրոցի և Սադունցի Ս.Մուրադովի անվան հիմնական դպրոցի միացյալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
Արագածոտնի մարզի << Սադունցի Ս.Մուրադովի անվան հիմնական դպրոց>> ՊՈԱԿ
Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010թ-ի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման )կարգի 2.2-րդ կետի համաձայն ` Արագածոտնի մարզի << Սադունցի Ս.Մուրադովի անվան հիմնական դպրոց>> ՊՈԱԿ- ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. դիմում՝հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը ,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5. Ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. փետրվարի 2 -ից մինչև փետրվարի 23-ը ներառյալ, ամենօր՝ժամը 9:00-ից մինչև ժամը15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝տոնական և հիշատակի օրերից,
« Սադունցի Ս.Մուրադովի անվան հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում:
Մրցույթը տեղի կունենա 2022թ. մարտի 10-ին՝ժամը 14:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի << Սադունցի Ս.Մուրադովի անվան հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ում,
հասցեն՝ ՀՀ Արագածոտնիմարզ, գյուղ Սադունց 2փողոց շենք 9
Տեղեկությունների համար դիմել հեռախոս՝ 098301932, էլ.փոստ՝ amretaza@schools.am

Հասցե` ՀՀ Արագածոտնիմարզ, գյուղ Սադունց 2փողոց շենք 9

Հեռ..` 098301932

Վեբ կայք` sadunts.schoolsite.am

Էլ. փոստ`