Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

14.01.2022

Հայտատու` «ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ․-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց
ՊՈԱԿ-ի
Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
• Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը.
2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
• Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5. Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում 2022 թվականի հունվարի 14-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ.-ի փետրվարի 18-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ Արագածոտնի մարզ գ. Արտաշավան, 2փ/7 :
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 098010322 Աղայան Աղունիկ
էլ. hասցե՝ artashavan_dproc@mail.ru

Հասցե` ՀՀԱրագածոտնիմարզգ. Արտաշավան, 2փ/7:

Հեռ..` 098010322

Էլ. փոստ`