Մրցույթ «Երևանի հ.2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
17.01.2022
ՀՀ կառավարության 2010 թվականի Մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) համաձայն ՙԵրևանի հ.2 ավագ դպրոց՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մացնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը
2.Հանրակրթության մասին օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի մասին
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1.դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
2.ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտի պատճեն
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճեն
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5. ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են ՙԵրևանի հ.2 ավագ դպրոց՚ՊՈԱԿ-ում 2022 թվականի հունվարի 17-ից մինչև
փետրվարի 7-ը ներառյալ,ամեն օր ժամը 9:00-ից մինչև 15:00-ը,բացի հանգստյան(շաբաթ, կիրակի) և օրենքով
սահմանված ոչ աշխատանքային`տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թվականի փետրվարի 21-ին ժամը 14:00-ին` Երևանի հ.2 ավագ դպրոցում,ք.Երևան
Տիգրան Մեծի պողոտա 34 հասցեում:
Տեղեկությունների համար դիմել`
Հասցե ք.Երևան,Տիգրան Մեծի 34
ֆիքսված հեռախոս +37410569105
բջջային հեռախոս +37491079701
էլեկտրոնային փոստ` h2avagdproc@mail.ru
h2avagdproc@gmail.com
Հասցե` Տիգրան Մեծի 34
Հեռ..` 010-56-91-05,բջջ.094079741
Էլ. փոստ`